Ես գնացել եմ բանակցությունների պարոն Վարզարյանի հետ, բայց քանի որ մեր հարաբերությունները մինչ այդ լարված էին, ես կիրառել եմ հոգեբանական հնարքներ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
«Ես ժողովրդական լեզվով ասված «կուտ եմ տվել»։ Ես իրեն ուղղակի երաշխիքներ էի տալիս, որ իր նկատմամբ քրեական հետապնդումներ չեն լինի»,-նշել է նա։
Ըստ Ջհանգիրյանի՝ հրաժարականի պարտադրանք չի եղել։ «Ես հասկացել եմ, որ ինքը ձայնագրում է, դրա համար եմ այդպես պատասխանել հարցերին։ Ինքն ուզում էր հասկանալ, թե ում անունից եմ եմ ես խոսում»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է իր քաղաքական հայտարարություններին, Ջհանգիրյանը նշեց, որ դա մտերմիկ միջավայրում հնչեցված կարծիք է։