Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը, ինչպես նաև երկրի վարչապետին կոչ է արել «բաց և թափանցիկ» մամուլի ասուլիսներ անցկացնել:
«Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքների» ապաքրեականացումը և կառավարության հավատարմությունը ԶԼՄ – ների մասին օրենսդրության վերաբերյալ լայն խորհրդատվություններին», – ասված Է կազմակերպության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները նաև Հայաստանի վարչապետին կոչ են արել «լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար»:
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակությանը՝ աջակցելով նրանց և ժողովրդի հետ ակտիվ երկխոսությանը «հայկական ժողովրդավարության համար սպառնալիք ներկայացնող ապատեղեկատվությանը հակազդելու համար»: