Ավետիք Չալաբյանի գործով դատարանը (Արուսյակ Ալեքսանյան) բավարարել է մեր միջնորդությունը` կալանքի ժամկետի երկարացման նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Չալաբյանի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ դատական նիստը բաց է լրատվամիջոցների համար:
«Այժմ հայտարարված է անորոշ ժամկետով ընդմիջում պաշտպանական կողմի` դատարանին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով», – նշվում է հրապարակման մեջ։