Դատավոր Ֆարխոյանը որոշեց Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 3 ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Դատավոր Ֆարխոյանը միացավ Գերասի քաղաքական բանտարկության «փառավոր» գործին, ընդ որում յուրատեսակ ռեկորդ սահմանելով՝ միանգամից 3 ամսով երկարացնելով մեր ընկերոջ կալանքը։ Իսկ Գերասն այս իրավական «սյուրեալիզմին» վերաբերվում է լայն ժպիտով»,-գրել է Գալստյանը։