Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:
Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվեց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: