Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է Վարչական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դիմումի հիմքն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է։
Դիմումը ստացվել է հուլիսի 15-ին և ընդունվել է դատարանի վարույթ։ Դատական նիստ առայժմ նշանակված չէ։