Բլոգեր Միքայել Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով»,- գրել է փաստաբանը` ավելացնելով, որ որոշումը կայացրել է դատավոր Շիրինյանը։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Բադալյանը, չունենալով ստույգ տվյալներ, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ Հայաստանում, հնարավոր է՝ ահաբեկչություններ իրականացվեն։