Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Այս մասին գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նախնական տվյալներով՝ «Տելեգրամ» սոցիալական ցանցի օգտատեր Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում էր տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս: