Բլոգեր Միքայել Բադալյանն ազատ արձակվեց: Դատարանի կողմից ընտրված գրավը նաև կիրառվեց արդեն։
Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխել է 6 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Բադալյանը, չունենալով ստույգ տվյալներ, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ Հայաստանում, հնարավոր է՝ ահաբեկչություններ իրականացվեն։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։