Դատական նիստից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ նրան շտապ օգնության բրիգադը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ Վերմիշյանը ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։