ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Նշվում է, որ հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկեր։
Մանրամասները՝ տեսանյութում։