«Արար» հիմնադրամի համահիմնադիր, ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր երեկոյան՝ ժամը 21․00-ին, ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Արթուր Հովհաննիսյանը։
Այսօր տեցի ունեցած դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատական նիստին, ուստի, դատական նիստն էլ հետաձգվեց։
Հետաձգված դատական նիստից հետո Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, որ իր պաշտպանյալը գանգատվում է զարկերակային բարձր ճնշումից, ինչպես նաև ունի ջերմություն։
Առողջական խնդիրների պատճառով էլ բժիշկները թույլ չեն տվել Չալաբյանին մասնակցել այսօրվա դատական նիստին՝ չնայած մեղադրյալի պնդումներին։
Վարազդատ Հարությունյանը, խոսելով հանրային պաշտպան ներգրավելու՝ դատավոր նախաձեռնությունից, կարծիք հայտնեց, որ Մնացական Մարտիրոսյանն ուզում է Ավետիք Չալաբյանին զրկել պաշտպանության իրավունքից։
«Ավետիք Չալաբյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, ինքը վճարունակ է, կարող է վճարել ու չի ցանկանում, որ այլ մարդ ծանոթանա քրեական վարույթի նյութերին ու որոշակի գաղտնիքների»,- ասաց պաշտպանը՝ նկատելով, որ դատավորը շարունակում է թելել քրեական հետապնդում իրականացնող մարմինների թելը:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը լքել են դատական նիստի դահլիճը՝ հայտարարելով, որ ժամանակին ծանուցում չեն ստացել գործի նյութերին ծանոթանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։