Քննչական կոմիտեն Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
ՔԿ–ից հայտնեցին, որ այս պահին ընթանում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։