Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նա հայտնել է, որ մայիսի 30-ին, երբ Տիգրանին ձերբակալեցին, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատավոր Դավիթ Արղամանյանը, ով Խաչատրյանին 2 ամսով կալանավորեց։
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։
Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։