Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։ Տեղում ուժեղացված ծառայություն է կատարվել և տարածքը սահմանազատվել է:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները:
Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։