ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սահմանադրական դատարանին լրացուցիչ շուրջ 42.7 մլն դրամ կհատկացվի։ Նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի համապատասխան կարգավորումներով, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախագծի հիմնավորման, հնարավոր կլինի 2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների՝ օրենքով նախատեսված վարձատրության վճարումը: