Նախկին գլխավոր դատախազ, ՔԿ-ի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր պարոն Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-նշել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանը հուլիսի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։