Այս ամիսներին կտրուկ գործողություններ են եղել, ի վերջո, 5 նռնակ է գցվել ժողովրդի գլխին: Այս իշխանություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունից շեղվել են, ապացուցենին, որ ժողովորդավարություն չի եղել: Այս մասին Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ձևացնում են, թե Եռաբլուր չկա, թե հայրենազրկում չկա:
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ ՀՀ Գլխավոր դատախազից Արթուր Դավթյանից պահանջելով ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: