Երեկ՝ օգոստոսի 31-ին, ժամը 23։00-ին, Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ավտոմեքենայով երկու օտարերկրյա քաղաքացիներ կան, որոնք կասկածելի են թվում։ Մեկնած օպերատիվ խումբը նշված անձանց տեղափոխել է բաժին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հարցին, թե որևէ միջադեպ հայերի և նշված օտարերկրյա քաղաքացիների միջև եղե՞լ է, թե՞ ոչ, Զարզանդ Գաբրիելյանը ասաց, որ այլ մանրամասների չեն տիրապետում։
Նախաքննական մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնեցին, որ օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ թուրքեր են։ ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց նաև, որ այս պահին բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ դեպքի առնչությամբ համացանցում տեսանյութ է հրապարկվել։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ մի խումբ անձանց մասնակցութկամբ միջադեպ է տեղի ունեցել, սակայն այլ մարամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։
«Ստուգումներ են, պարզաբանումներ են իրականացվում, նույնականացնում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։