Սեպտեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի լրատվության բաժինը։
«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- նշել է նա:
Խորհրդարանականները շնորհավորել են գլխավոր դատախազին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ի դեպ՝ Վարդապետյանը ՀՀ-ում առաջին կին գլխավոր դատախազն է։