Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ սեպտեմբերի 15-ին կրկին կհավաքվի քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ վերջին օրերին իրավիճակը լրջորեն սրվել էր։ Նշվել էր, որ քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի՝ ԱԽ նախագահին ուղղված նամակի կապակցությամբ: Հավելենք, որ սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նիստի ժամանակ հայտարարել են հայ-ադրբեջանական սահմանին կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: