Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, պատժի կրումից հետո ՔԿՀ-ից ազատ է արձակվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, պատժի կրումից հետո ՔԿՀ-ից ազատ է արձակվել, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով...