ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և հայամետ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան հետևանքները։
«Մենք քննարկել են մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումները Ադրբեջանի կողմից, և ՄԱԿ-ի միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ջանքերը»,- գրել է կոնգրեսական Փալոնին Twitter-յան իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: