Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների հարազատներին դուրս բերելու միջադեպի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ըստ Թադևոսյանի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քր.օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
ՔԿ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ իրավական գործընթաց է ընթանում՝ հստակեցնելու ծնողներին՝ տուժող ճանաչելու մասին հարցը։