Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության հրապարակմանը:
«Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ, ըստ երևույթին, մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին։ Եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, ապա այն ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները պատժվեն»,-գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը մի շարք տելեգրամյան ալիքներով հրապարակվել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութ էր տարածել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: