Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով: Այս մասին
հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ շուրջ 77,7 մլրդ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար է:
Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզը ղեկավարել է 12 տարի՝ մինչև 2016 թավականը: Այժմ նա հետախուզման մեջ է: Խաչատրյանից և նրան փոխկապակցված 8 անձանցից պետք է բռնագանձվի 5 անշարժ գույք, տրանսպորտային երեք միջոց, և վերը նշված գումարը: