Միջազգային դատարաններին է ներկայացվել հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութը։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Facebook-յան էջից։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նախօրեին համացանցում կադրեր էին հայտնվել, թե ինչպես են ադրբեջանցիները գնադակահարում գերեվարված հայ զինծառայողներին։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 23-ին
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 7-9,...