Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերով ՔԿ-ում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ: Այս մասին ՔԿ ծառայողի օրվան նվիրված իր ուղերձում նշել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Նա պարզաբանել է, որ իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
Անդրադառնալով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին, նա նշել է, որ նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: