Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը, ով ստանձնել է Ալեքսանյանի պաշտպանությունը։
«Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,-գրել է Պապոյանը։
Ըստ նրա՝ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով, իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «Մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։
«Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»,-գրել է փաստաբանը։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գլխավոր դատախազությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել։