ԱԱԾ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ։
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 31.490.134.199 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 29.146.931.040 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 384.639.069 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 1.958.564.090 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը: