ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի՝ թիվ 10 արձանագրությունը:
Ըստ արձանագրության՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի հաջորդ պատգամավորին՝ Դավիթ Առուշանյանին: Դավիթ Առուշանյանը երդվեց ԱԺ ամբիոնի մոտ:
«Հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավարությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության համար»,- ասաց պատգամավորը: