«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ:
Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:
Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: