Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բողոքը Վերաքննիչ դատարան մերժվեց, նա կմնա կալանավորված: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
Նա հայտնեց, որ զուգահեռաբար մերժվել է նաև դատախազի բողոքը՝ պարզաբանելով, որ Ալեքսանյանը մեղադրվում է 441 հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների օժանդակության մեջ: Սակայն դեռևս կալանքի հարցի քննարկման ժամանակ առաջին ատյանի դատարանն արձանագրել էր 4-րդ կետով հիմնավոր կասկածի իսպառ բացակայություն: «Դատախազն այդ մասով բողոքարկել է, սակայն դատախազի բողոքը մերժվել է»,- ասաց Պապոյանը:
Մեր հարցին, թեռ ինչ քայլեր են ձեռնարկելու հաջորդիվ, Պապոյանն ասաց, որ սպասում են որոշմանը, որին ծանոթանալուն պես կորոշեն հաջորդ քայլերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ ԱԱԾ ծառայողները ձերբակալել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։