ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
«Բավականին անսպասելի հոդվածներով է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ այսօր արգելել են Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։