Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ դատարանը մերժել էր երկարաձգել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքը։
Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանն ու նրա քույրը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, մեղադրվում են Հայաստանի քննչական կոմիտեում քննվող գործով մեղադրյալին գրավի դիմաց ապօրինի ազատ արձակելու գործով։ Արուսյակ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 18-ին։