Գյումրիում ընկերուհուն սպանելու կասկածանքով 20-ամյա տղա է բերման ենթարկվել, հայտնում է Հայաստանի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ:
Բաժնում նա խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն:
Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
`