ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») կրկին կալանավորվել է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Կալանավորման որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը:
Հիշենենք, ավելի վաղ Արշակ Հակոբյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:
2021 թվակաին Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: