ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականին փորձել է իրեն պարտադրել՝ հրաժարական տալ։
Հուլիսի 1-ին Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։