Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Գ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վերջինս 2022 թ. դեկտեմբերի 22-ից Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողությունների և հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: