«Փաստ» օրաթերթին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչու «խաղից դուրս» մնաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացո):
«Օրերս հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացո) դուրս է մնացել հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցուցակից: Ի դեպ, սա աննախադեպ է, երբ ԲԴԽ-ն դատավոր ընտրելու իր որոշումից օրեր անց նոր որոշում է ընդունում՝ այդ թեկնածուին ցուցակից դուրս թողնելու հետ կապված: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Մարտիրոսյանը հայտնվել է «Ոսկե ձկնիկի» պառավի վիճակում. նրա սիրտը նորանոր կարգավիճակներ է ցանկացել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պայմաններ է սկսել թելադրել, թե հակակոռուպցիոն դատարան կգնա միայն այն դեպքում, եթե երաշխավորեն, որ դառնալու է այդ դատարանի նախագահ: Նիկոլ Փաշինյանը սկզբում դեմ չի եղել, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջինիս համոզել է, որ առանց այդ էլ հանրային ընկալումներում Մացոյի նշանակումը բացասական է ընդունվել, և այս փուլում դատարանի նախագահ նշանակելը շատ ռիսկային է»,-գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը այսդ «թեզի» հետ համաձայնել է, ինչից հետո էլ առաջացել է կոնֆլիկտ, ու Մնացականյանի ընտրությունը «ոչ ևս» է եղել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: