ԱԺ խորհրդի հունվարի 13-ի նիստի օրակարգում է ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի՝ մանդատներից զրկելու հարցով ՍԴ-ին դիմելու որոշման քննարկումը։
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ընդդիմադիր պատգամավորների թվում են Իշխան Սաղաթելյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Զեմֆիրա Միրզոևան, Գեղամ Նազարյանը, Արեգնազ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Սարգսյանը, Թադևոս Ավետիսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմեն Չարչյանը, Աշոտ Սիմոնյանը, Անդրանիկ Թևանյանը, Ագնեսա Խամոյանը։