Բրիթնի Սփիրսի երկրպագուները մտահոգվել էին նրա անվտանգության համար այն բանից հետո, երբ երգչուհին հերթական անգամ ջնջել է Instagram-ի իր էջը և ոստիկանություն է կանչել: Այս մասին գրում է pravilamag.ru-ն։
Արտիստուհին վերջին կես տարվա ընթացքում արդեն 7-րդ անգամ ջնջել է իր հաշիվը, և նրա երկրպագուները որոշել են գործել։ TikTok-ում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են երկրպագուները զանգահարում ոստիկանություն և խնդրում ստուգել՝ արդյոք Բրիթնիի հետ ամեն ինչ կարգին է:
Իրավապահներն Լոս Անջելեսում այցելել են աստղի առանձնատուն և մամուլին հայտնել, որ իրենք հիմքեր չունեն ենթադրելու, որ Սփիրսը վտանգի տակ է, սակայն ոստիկանությունից չեն ճշտել, թե արդյոք նրանք անձամբ են շփվել երգչուհու հետ։