ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանությամբ զբաղվող սպայի, որը, ըստ ԱԱԾ-ի, զբաղեցրել է պետական դավաճանությամբ ու աշխատել է օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Նա կալանավորվել է: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։
2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նա հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ:
«Նա փոխանցել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ»-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Ըստ ԱԱԾ-ի՝ որպես վարձատրություն՝ նա օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն:
Իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում: