Երևանի ընդհանուր իրավասության դատարանը զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշում է կայացրել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորել է Դավիթ Գալստյանին»,-հայտնեց նա։
Ավելի վաղ էլ «Հրապարակ» օրաթերթն էր տեղեկություն հրապարակել, որ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել ԱԱԾ։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի մարտին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Պատրոն Դավոյին»: Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու, կեղծիքներ և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու