Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթը»:
Թերթը գրում է, որ դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չի հրապարակվել, սակայն «Հրապարակ»-ը պարզել է, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, բայց ուսման վարձը չի վճարել: Ըստ թերթի՝ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։
Նշվում է, որ Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ հրաժարվում է վճարել։
Մանրամասները՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում: