ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազությունը։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am հարթակից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,-նշվում է հարթակում։
Ըստ ծանուցագրի՝ Կարինե Աշոտի Մանասյանը, Մարիամ Արամի Սիմոնյանը և Անի Արամի Սիմոնյանը հրավիրվել են դատախազություն՝ պարզաբանումներ ներկայացնելու, քանի որ ապօրինի բռնագանձման ենթակա գույքին նրանք ևս առնչություն ունեն։