Ոստիկանության Էրեբունու բաժնում երեկ՝ փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են ենթարկել ոստիկանները: Այս մասին հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Ըստ նրա՝ ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ:
Բաբայանի խոսքով՝ ոստիկանները հոգեբանական ճնշում են գործադրել փաստաբանի նկատմաբ, ծաղրել են նրան հարցաքննության ժամանակ, ապա դուրս տարել, հահոյել ու ծեծի ենթարկել։ Մյուս փաստաբանն էլ դուրս է եկել ձայները լսելով ու նույնպես ծեծվել: Ծեծի ենթարկված փաստաբանները Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանն են։
Ոստիկանությունից Բաբայանի այցին պատասպխանել են, թե փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել:
«Եթե նույնիսկ փաստաբանը վիրավորել է որևէ մեկին, որևէ մեկը իրավունք չունի նման կերպ վարվելու նրանց հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ գոյություն ունի փաստաբանների պալատ, ուր կարող էին դիմել, իսկ եթե արարքը հանցանք է պարունակում, գոյություն ունի նաև դատարան: