Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնում հարցաքննվել և ցուցմունք է տվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ այս պահին որևէ մանրամասնություններ չի կարող հաղորդել, քանի որ քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում ավելի վաղ նշել է, սպային ներկայացվող մեղադրանքը խիստ նախնական է և պետք է հստակորեն պարզվի զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։