Գլխավոր դատախազն ԱԺ-ում մանիպուլյացիաներով էր զբաղված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Խաչատուրովի և իր ընկերոջն առաջադրված մեղադրանքներին։
Պողոսյանը, նկատի ունենալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու միջնորդագրում նաև Գ․ Խաչատուրովին և Էդգար Արշակյանին մեղսագրվող արարքները, շեշտեց, որ նրանց մեղսագրվում է մի արարք, որն իրավական հիմք չունի։
Փաստաբանը նաև հայտնեց, որ բացի Գրիգորի Խաչատուրովից, այսօր մեղադրանք է առաջադրվել նաև Էդգար Արշակյանին, որի նկատմամբ, ի տարբերություն Խաչատուրովի, կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։
«Խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ։ Խնդիրը Գրիգորի Խաչատուրովի կալանքին հասնելն է, ինչը, կարծում եմ, դատարանը թույլ տալ չի կարող»,-ասաց նա՝ ընգծելով, որ գործում ապացույցները բացակայում են։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Խաչատուրովին քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։ Նա ձերբակալվել է, նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել, դատարանը քննում է կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի վաղ ԱԺ նիստում ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը: Սեյրան Օհանյանին առնչվող միջնորդագրերից մեկը ներկայացնելիս՝ Գլխավոր դատախազը մատնանշվել էր նաև Խաչատուրովին և իր ընկերոջը մեղսագրվող արարքներ։
Միջնորդագիրն ու մեղսագրվող արարանքերն ամբողջությամբ՝ այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։