Մամուլը պարզել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորվածի ցուցմունքի մանրամասները:
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը:
«Նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել և հայտնել, որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել» ,-գրում է թերթը:
Թերտը հիշեցնում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, և երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հայտնաբերվել և կալանավորվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից ևս մեկը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10-ի գիշերը անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 54 քաղաքացու։
Իսկ ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, ԱԱԾ-ն հայտնել էր, որ կալանավորվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: